Մուժնիեկս. Բաքուն պետք է փոխի քաղաքականությունը, եթե ուզում է բարելավել ԵՄ հետ հարաբերությունները23 հունվարի 2018 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Բաքուն պետք է փոխի քաղաքականությունը, եթե ուզում է բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ: Այդ մասին հայտարարել է Մարդու իրավունքների գծով եվրահանձնակատար Նիլս Մուժնիեկսը՝ անդրադառնալով լրագրող Աֆղան Մուխթարլիին 6 տարով ազատազրկելու վերաբերյալ Բաքվի դատարանի որոշմանը: «Ես խստիվ դատապարտում եմ լրագրող Աֆղան Մուխթարլիի վերաբերյալ կայացված դատավճիռը: Դա համարում եմ Թբիլիսիում նրա առևանգումով սկսված և Ադրբեջանի ապօրինի տեղափոխման անօրինականությունների շարունակությունը»,-ասել է նա: «Շատ ափսոս, որ Վրաստանի իշխանություններն այդպես էլ չքննեցին այդ աղաղակող դեպքը, ինչը ևս բազում հարցեր է առաջացնում: Այդ դեպքը ցույց տվեց, որ Ադրբեջանի իշխանությունները չեն սահմանափակվում իրենբց քննադատողներին Ադրբեջանում հետապնդելով, այլ պատժիչ գործողություններ են իրականացնում նաև երկրի սահմաններից դուրս: Դա միանգամայն անթույլատրելի է և անընդունելի»,-ասել է եվրահանձնակատարը, հայտնում է Turan գործակալությունը: Մուժնիեկսը հավելել է, որ Եվրոպան պահանջում է Բաքվից կատարել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջները և ազատ արձակել Իլգար Մամեդովին, ըստ ՄԻԵԴ որոշման: «Մենք պահանջում ենք նաև ապահովել անկախ փաստաբանների իրավունքները և հնարավորություն տալ ազատ աշխատելու Ադրբեջանում: Մենք նաև պնդում ենք, որ ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները»,-ասել է եվրահանձնակատարը: Անդրադառնալով Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հնարավոր կիրառման հարցին՝ Մուժնիեկսն ասել է, որ այդ հարցն իր իրավասությունից դուրս է: Մուխթարլին հայտնի է ադրբեջանական բանակում, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնայների, այդ թվում Իլհամ Ալիևի ընտանիքի մասնակցությամբ կոռուպցիայի մասին նյութերով: Վախենալով հետապնդումներից՝ նա 2015-ին ընտանիքի հետ տեղափոխվել էր Վրաստան՝ մտադիր լինելով քաղաքական ասպատան ստանալ այդ երկրում: 2017-ի մայիսի 29-ին Մուխթարլիին առևանգել էին Թբիլիսիի կենտրոնից, իսկ հետո գաղտնի տեղափոխել Ադրբեջան: Հաջորդ օրը Մուխթարլին հայտնվեց Բաքվում, որտեղ կալանավորվեց, նրան մեղադրանք առաջադրվեց ՔՕ 3 հոդվածով՝ 315 (դիմադրություն իշխանության ներկայացուցիչներին), 318.1 (սահմանի ապօրինի հատում) և 2016.1 (մաքսանենգություն): Մուխթարլին քաղբանտարկյալ է ճանաչվել տեղացի և միջազգային իրավապաշտպանների կողմից: Ըստ նրա գործընկերների, լրագրողին հետապնդում են Ադրբեջանում կոռուպցիայի մասին քննադատական հրապարակումների համար: ԵՄ-ն պահանջել է հետաքննել ադրբեջանցի լրագրող Մուխթարլիի առևանգումն ու ազատազրկումը Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |