15 տարում ՀՀ-ում աշակերտների թիվը պակասել է 35%-ով

15 տարում ՀՀ-ում աշակերտների թիվը պակասել է 35%-ով

PanARMENIAN.Net - 2001-2016 թվականներին Հայաստանում աշակերտների թիվը պակասել է 200.000-ով կամ 35%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ եթե 2001-ին երկրում աշակերտների թիվը կազմում էր 564.000, ապա 2016-ին այդ թիվը նվազել է 364.000-ի:

2000/2001 ուսումնական տարում Հայաստանում գործել է 1407 դպրոց, իսկ 2015/2016-ին՝ 1438 դպրոց, որից 574-ը՝ քաղաքային համայնքներում, 864-ը՝ գյուղականն համայնքներում:

2016/2017–ին 2015/2016-ի համեմատ դպրոցների թիվը նվազել է 13,8%-ով՝ կազմելով 1239:

Կարդացեք նաև՝ Ինչպես է ծերանում Հայաստանը.Անչափահասները պակասում են, թոշակի անցնողները՝ ավելանում:

2001-2017 թվականներին, պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանի բնակչությունը նվազել է 7%-ով՝ մոտ 3,2 մլն-ից հասնելով մինչև 2,98 մլն-ի։ Այսինքն, ամեն տարի ՀՀ բնակչությունը նվազել է միջինը 0,46%-ով։2001-2017 թվականներին անչափահասների թիվը մոտ 846.000-ից նվազել է մինչև 629.000-ի, թոշակառուներինը՝ 438.000-ից 394.000-ի։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---