Արցախը հետագայում ևս հնարավորինս կաջակցի The HALO Trust-ի գործունեությանը

Արցախը հետագայում ևս հնարավորինս կաջակցի The HALO Trust-ի գործունեությանը

PanARMENIAN.Net - Հունվարի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է The HALO Trust ոչ կառավարական կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավար Մայքլ Նյուտոնին։

Կողմերը քննարկել են մի շարք հարցեր՝ Արցախում մարդասիրական ականազերծման ուղղությամբ կազմակերպության գործունեության, մասնավորապես, առաջիկայում նախատեսված ծրագրերի իրականացման վերաբերյալ, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Մասիս Մայիլյանը վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը հետագայումս ևս հնարավորինս աջակցել հանրապետությունում The HALO Trust-ի գործունեությանը։

Լեռնային Ղարաբաղում պատերազմի տարիներին տարածաշրջանի զգալի տարածքներ ականապատվեցին: Ընդհանուր առմամբ ականապատ տարածքների մակերեսը կազմում էր 50 քկմ: Պատերազմական տարիներին լայնորեն օգտագործվել են հակատանկային ականներ, որոնք տեղադրվել են այդ թվում նաև ճանապարհներին ու դրանց եզրերին՝ տրանսպորտի ոչնչացման համար: Չպայթած ականները բազում զոհերի, վիրավորների ու ավերածությունների պատճառ են եղել նաև պատերազմից հետո: Ականապատվել էին նաև ԼՂ բերքատու տարածքներից շատերը, որի հետևանքով բնակչությունը չէր կարողանում գյուղատնտեսությամբ զբաղվել: Ականների պայթյունների հետևանքով շատ անգամ տրակտորներ ու այլ գյուղտեխնիկա է շարքից դուրս եկել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---