ԱԺ-ում առաջարկում են արտոնություններ տալ զոհված և հաշմանդամություն ունեցող զինվորների ընտանիքներին

ԱԺ-ում առաջարկում են արտոնություններ տալ զոհված և հաշմանդամություն ունեցող զինվորների ընտանիքներին

PanARMENIAN.Net - «Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է հայրենիքի պաշտպանության համար զոհված կամ առողջությունը կորցրած՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքի անդամների համար ՀՀ «Աշխատանքային օրենսգրքում» արտոնություններ սահմանել:

Հունվարի 31-ին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կքննարկվի խմբակցության մի շարք պատգամավորների կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, հայտնում է Aysor.am-ը:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ կազմակերպության հաստիքների կամ աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում աշխատանքը շարունակելու նախապատվությունը, ի թիվս այլ կատեգորիաների, գործատուի կողմից կտրվի ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողի ընտանիքի անդամներին՝ ապահովելով աշխատանքից չզրկվելու հնարավորությունը:

6-րդ գումարման Ազգային ժողովի ձմեռային նստաշրջանը մեկնարկը առաջացրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների դժգոհությունները: Խմբակցության առաջարկած օրենքի նախագծերին, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծին, խորհրդրանական մեծամասնությունը հավանություն չէր տվել քառօրյայի օրակարգում ընդգրկելու համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---