RTL France-ը՝ հայկական խոհանոցի և առողջության համար դրա օգտակարության մասին

RTL France-ը՝ հայկական խոհանոցի և առողջության համար դրա օգտակարության մասին

PanARMENIAN.Net - Հայտնի ֆրանսիացի բժիշկ Ֆրեդերիկ Սալդմանն, անդրադառնալով Ռիչարդ Զարզավաջյանի «Հայաստանի խոհանոցը» գրքին և բարձր գնահատելով այն, ուշադրությունը հրավիրում է հայկական խոհանոցի և առողջության համար վերջինիս օգտակար լինելու վրա, գրում է RTL-ը:

Սալդմանը ֆրանսիացի սրտաբան է և կանխարգելիչ բժշկության մասնագետ, «Առողջություն մինչև 120 տարեկան առանց դեղերի ու բժիշկների» գրքի հեղինակ:

«Մեծ խնդիրը, որ մենք ունենք սննդի պարագայում, այն է, որ մենք, որպես կանոն, անընդհատ նույն բանն ենք ուտում»,-ասել է Սալդմանը:

Ըստ նրա, առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ է բանջարեղեն ուտել, իսկ բազմազան բանջարեղենը սննդի մեջ նվազեցնում է պեստիցիդների մեծ քանակ օգտագործելու ռիսկը:

«Հայկական խոհանոցի մասին գրքում, որտեղ պարզ բաղադրատոմսեր են հավաքված, մենք հասկանում ենք, որ բանջարեղենից կարելի է իսկական ճաշատեսակներ պատրաստել: Կարծում եմ, մենք պետք է բացահայտենք մեզ համար այդ տնային բաղադրատոմսերը, քանի որ այնտեղ է առողջության բանալին»,-ասել է Սալդմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---