Մինչեւ իրադրության վերջնական կարգավորումը Երեւանի քաղաքապետարանը չպետք է որեւէ հանրահավաք արտոնի 5 մարտի 2008 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Երեւանի քաղաքային իշխանությունները չպետք է որեւէ հանրահավաք արտոնեն մինչեւ իրադրությունը վերջնականապես չկարգավորվի, չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Պետք է դաս քաղել եւ որոշ սահմանափակումներ նախատեսել հանրահավաքներ անցկացնելու իրավունք տրամադրելիս ընդհանուր փսիխոզի մթնոլորտ ձեւավորելուց խուսափելու նպատակով»,- ասել է Քոչարյանը: Նախագահի կարծիքով, անհրաժեշտ է արգելել կանոնավոր հանրահավաքների անցկացումը միեւնույն քաղաքական ուժի կողմից միեւնույն վայրում:Որպես օրինակ, երկրի ղեկավարը առաջարկում է սահմանափակել Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացումը մինչեւ շաբաթական երկու անգամ, քանի որ այն հանդիսանում է հանրային հանգստի վայր, «որը ոչ ոք իրավունք չունի սեփականաշնորհել»: «Անհրաժեշտ է բացառել անընդհատ հանրահավքների անցկացումը նման իրադրությունների կրկնությունից խուսափելու համար»,- ասել է Քոչարյանը: Նախագահը ընդգծել է, որ նման ցույցերի անցկացման առաջին իսկ օրվանից իշխանությունների պատասխանը պետք է կտրուկ լինի, նման իրադրությունների կրկնությունը թույլ չտալու համար: «Սակայն այդ փոփոխությունները կկարողանա անել Հայաստանի հաջորդ նախագահը, եւ կարծում եմ, որ դա ճիշտ է, քանի որ անհրաժեշտ է դասեր քաղել անցյալից»,- ասել է Քոչարյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |