Մինչեւ իրադրության վերջնական կարգավորումը Երեւանի քաղաքապետարանը չպետք է որեւէ հանրահավաք արտոնի

PanARMENIAN.Net - Երեւանի քաղաքային իշխանությունները չպետք է որեւէ հանրահավաք արտոնեն մինչեւ իրադրությունը վերջնականապես չկարգավորվի, չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Պետք է դաս քաղել եւ որոշ սահմանափակումներ նախատեսել հանրահավաքներ անցկացնելու իրավունք տրամադրելիս ընդհանուր փսիխոզի մթնոլորտ ձեւավորելուց խուսափելու նպատակով»,- ասել է Քոչարյանը: Նախագահի կարծիքով, անհրաժեշտ է արգելել կանոնավոր հանրահավաքների անցկացումը միեւնույն քաղաքական ուժի կողմից միեւնույն վայրում:



Որպես օրինակ, երկրի ղեկավարը առաջարկում է սահմանափակել Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացումը մինչեւ շաբաթական երկու անգամ, քանի որ այն հանդիսանում է հանրային հանգստի վայր, «որը ոչ ոք իրավունք չունի սեփականաշնորհել»: «Անհրաժեշտ է բացառել անընդհատ հանրահավքների անցկացումը նման իրադրությունների կրկնությունից խուսափելու համար»,- ասել է Քոչարյանը:



Նախագահը ընդգծել է, որ նման ցույցերի անցկացման առաջին իսկ օրվանից իշխանությունների պատասխանը պետք է կտրուկ լինի, նման իրադրությունների կրկնությունը թույլ չտալու համար: «Սակայն այդ փոփոխությունները կկարողանա անել Հայաստանի հաջորդ նախագահը, եւ կարծում եմ, որ դա ճիշտ է, քանի որ անհրաժեշտ է դասեր քաղել անցյալից»,- ասել է Քոչարյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---