Ռոբերտ Քոչարյան. Լեւոն Տեր-Պետրոսյանն ազատ է իր տեղաշարժումներում 5 մարտի 2008 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի գտնվում տնային կալանքում եւ ազատ տեղաշարժվելու իրավունք ունի: Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ տնային կալանք չի կիրառվում, քանի որ, ցավոք, Հայաստանում նման իրավական կետ չկա»,- ասել է Քոչարյանը: Նա նշել է, որ նման խափանման միջոցը կիրառվում է շատ արեւմտյան երկրներում եւ ավելի թեթեւ պատիժ է հանդիսանում, որը վերացվել է Հայաստանում անկախություն հռչակելուց հետո:«Տեր-Պետրոսյանը ազատ է իր տեղաշարժերում, խնդիրը միայն նրանում է, որ չենք կարող երաշխավորել նրա անվտանգությունը զանգվածային չարտոնված միջոցառումներում»,- ասել է Քոչարյանը: Ընդ որում, նախագահը կարծիք է հայտնել օրենսդրության փոփոխման մասին, ըստ որի նման դեպքերում իրենք` պահակախմբի սպաները, կարող էին հրաժարվել ծառայությունից եւ դադարեցնել իրենց լիազորությունները, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |