2018-ին 36 հակակարկտային հրթիռային արձակիչ կայան կտեղադրվի

2018-ին 36  հակակարկտային հրթիռային արձակիչ կայան կտեղադրվի

PanARMENIAN.Net - 2018 թվականին կմեկնարկի հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի ներդրման գործընթացը: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին հայտարարվել է վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը:

Առաջին փուլի մեկնարկը կտրվի մարտի վերջին: Նախատեսվում է 36 հրթիռային արձակիչ կայանի տեղադրման վայրերի որոշում, հրթիռային արձակիչ կայանի ձեռքբերում ու տեղափոխում:

Արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարների խոսքով՝ համակարգը ծախսարդյունավետ է, և համատեղ քննարկումների արդյունքում այժմ դիտարկվում է ապահովագրական համակարգի ներդրման միջոցով կայանների հաստատուն ծախսերի ապահովման հնարավորությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---