2017-ին կրթության ոլորտում ներդրվել է $18 մլն

2017-ին կրթության ոլորտում ներդրվել է $18 մլն

PanARMENIAN.Net - 2017 թվականին Հայաստանի կրթության ոլորտում իրականացվել են $18 մլն-ի ներդրումային ծրագրեր: ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին հայտարարվել է կրթության և գիտության նախարարություն վարչապետ Կարեն Կարապետյանի այցի ընթացքում:

Նշվել է նաև, որ կրթության համակարգում 2017-ին իրականացված օպտիմալացման արդյունքում տնտեսվել է 266 մլն դրամ. օպտիմալացվել է 15 դպրոց, ազատվել է 24377 հազար քմ տարածք: 2018-ին ևս օպտիմալացման ծրագիրը կրելու է շարունակական բնույթ:

2017-ին հանրապետության դպրոցների 70%-ում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան, պիլոտային ծրագրով արդեն իսկ տարբեր համայնքներում հիմնվել են օտար լեզուների ուղղվածությամբ խորացված դպրոցներ:

Վերապատրաստվել է մոտ 7000 ուսուցիչ, ատեստավորման արդյունքում առաջին աստիճանի տարակարգ է շնորհվել 500 ուսուցչի, իսկ 2-րդ աստիճանի տարակարգ՝ 30 ուսուցչի: Մարզերի և Արցախի 11 դպրոցում արդեն իսկ ներդրվել է Արարատյան բակալավրիատի ծրագիրը: Մշակվում է տեխնոլոգիական համալսարանի հայեցակարգը, բանակցություններ են ընթանում դոնոր և միջազգային կազմակերպությունների հետ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---