Մասկը վաճառել է բոլոր հրանետները և 4 օրում $10 մլն է վաստակել

Մասկը վաճառել է բոլոր հրանետները և 4 օրում $10 մլն է վաստակել

PanARMENIAN.Net - Հայտնի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ Boring Company ընկերությունը վաճառել է իր արտադրած 20.000 հրանետը, որոնք հասանելի էին նախնական պատվերի համար: Սարքերը, որոնց արժեքը 500 դոլար էր, վաճառվել են 4 օրում: Նա 10 մլն դոլար է վաստակել:

Մասկը հավելել է, որ հրանետները հաճախորդներին կհանձնվեն «անհետաքրքիր ձրի կրակմարիչով»:

Boring Company-ի հրանետների գնորդների թվում են դերասան Չենդլեր Ռիգզը (Կառլը «Քայլող մեռելներ» սերիալից), ռեփեր ASAP Twelvyy-ն և YouTube-բլոգեր TmarTn-ն, գրում է TJ-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իլոն Մասկին պատկանող Boring Company ընկերությունը մտադիր է հրանետների արտադրություն սկսել: Մասկը ներկայացրել էր «աշխարհի ամենաանվնաս հրանետները» հունվարի 28-ին: Գործարարը կատակով «ցրել էր այն լուրերը», թե հատուկ է զոմբի-ապոկալիպսիս ստեղծում հրանետների վաճառքը բարձրացնելու համար: Հրանետներից առաջ Մասկը մոտ 300.000 դոլար վաստակեց ապրանքանիշով գլխարկների վաճառքից 2017-ի հոկտեմբեր-նոյեմբերին, երբ վաճառվեց 15.000 նմուշ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---