Ալգորիթմը փոխելուց հետո օգտատերերը Facebook-ում օրական 50 մլն ժամ պակաս են անցկացնում

Ալգորիթմը փոխելուց հետո օգտատերերը Facebook-ում օրական 50 մլն  ժամ պակաս են անցկացնում

PanARMENIAN.Net - Facebook-ի օգտատերերը սոցցանցում օրական 50 մլն ժամ պակաս են սկսել անցկացնել այն բանից հետո, երբ ընկերությունը փոխեց որոշ ալգորիթմեր: Այդ մասին հայտարարել է սոցցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը՝ մեկնաբանելով 2017-ի 4-րդ եռամսյակի արդյունքները:

«Վերջին փոփոխություններից հետո մենք սկսեցինք ավելի քիչ վիրուսային տեսանյութեր ցուցադրել լրահոսում՝ համոզվելու համար, որ օգտատերերի ժամանակն օգուտով է անցել: Ընդհանուր առմամբ փոփոխությունները հանգեցրել են նրան, որ ամեն օր Facebook-ում անցկացված ժամերը կրճատվել են 50 միլիոնով»,-ասել է Ցուկերբերգը:

Ցուկերբերգը չի նշել, թե օգտատերը միջինը որքան ժամանակ է անցկացնում սոցցանցում: Նա նշել է, որ ընկերությունը մտադիր է փոփոխություններ կատարել, որոնք հանգեցրել են այդ ցուցանիշի կրճատմանը: Ըստ Ցուկերբերգի, երկարաժամկետ հեռանկարում դա միայն օգուտ կբերի սոցցանցի հանրությանն ու բիզնեսին, գրում է Vc.ru-ն:

«Մենք դա անում ենք խրախուսելու համար կարևոր կապերը մարդկանց միջև՝ բովանդակության պասիվ սպառման փոխարեն»,-ասել է Ցուկերբերգը:

Ամեն օր Facebook-ը 1,4 մլրդ օգտատեր է ունենում, մեկ տարում այդ ցուցանիշն աճել է 14%-ով: Վերլուծաբանները ավելի մեծ աճ էին ակնկալում ՝ 1,41 մլրդ: Recode-ը նշում է, որ դա ամենօրյա աճի ամենացածր ցուցանիշն է եռամսյակում վերջին 2 տարվա ընթացքում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---