Անկարային մտահոգել է Ցեղասպանության մասին Մակրոնի հայտարարությունը![]() 1 փետրվարի 2018 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 30-ին մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ընթրիքին և խոստացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ներառել Ֆրանսիայի օրացույցում: Ըստ թուրքական Haberler լրատվամիջոցի՝ լրագրողները Չավուշօղլուից հետաքրքրվել են, թե նման որոշման հնարավոր ընդունումն ինչպես կանդրադառնա թուրք-ֆրանսիական հարաբերությունների վրա, հայտնում է Ermenihaber-ը: «Եթե նույնիսկ այդ հարցը օրակարգ բերվի, կամ չբերվի, դրանից ի՞նչ կլինի: Ֆրանսիան խոսում է իրավունքից: Սակայն կա դատարանի պարզ որոշում: Ցեղասպանություն արտահայտությունը ոչ թե քաղաքական, այլ իրավական եզրույթ է: Ֆրանսիայի սահմանադրական դատարանն էլ այդ հարցի վերաբերյալ իր որոշումը կայացրել է: Եթե Ֆրանսիան իրավունքին հավատար, ապա անհրաժեշտություն չէր լինի հարցը օրակարգ բերել: Կա նաև «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ նախորդ տարի կայացրած հստակ վճիռը, որը վեր է երկրի ներքին օրենսդրությունից»,- ասել է Չավուշօղլուն: Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը 2017 հունվարի 27-ին չեղարկեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: «Հանուն արդարության և ճանաչման պայքարը մեր պայքարն է, մենք պայքարում ենք՝ ներառելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ֆրանսիայի օրացույցում»,-ասել էր Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ընթրիքին՝ հավելելով, որ կարևոր է, որպեսզի Ազգային ժողովը քննարկի այդ հարցն առաջիկա ամիսներին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |