ՀՀ և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունը 2017-ին աճել է 20%-ով

ՀՀ և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունը 2017-ին աճել է 20%-ով

PanARMENIAN.Net - 2017-ի առաջին 11 ամիսներին, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ապրանքաշրջանառությունը ՀՀ և Բելառուսի միջև աճել է 20%-ով: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ հանդիպմանը:

Կողմերը համակարծիք են եղել, որ առկա է հարաբերությունների խորացման մեծ ներուժ և պետք է պահպանել ու խթանել դրական միտումները:

Կարեն Կարապետյանը Բելառուսի իր գործընկերոջը ծանոթացրել է անցած տարվա նոյեմբերին հայ-իրանական սահմանին բացված Ազատ տնտեսական գոտու հնարավորություններին՝ նշելով, որ այն կարող է հետաքրքիր լինել բելառուսական բիզնեսի և հատկապես՝ գյուղատնտեսական ոլորտի ընկերությունների համար, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Քննարկվել են տարբեր բնագվառներում, մասնավորապես՝ անասնաբուծության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները: Այս տեսանկյունից կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի:

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն Ալմաթիում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: ԵՏՄ անդամ երկրների վարչապետերը կքննարկեն ինտեգրացիոն միավորման զարգացմանն ու իրավապայմանագրային բազայի կատարելագործմանն առնչվող հարցեր: Օրակարգում ընդգրկված են տրանսպորտային շուկայում մրցակցության և ագրոարդյունաբերական համալիրում գործակցության հարցեր: Նախատեսվում է քննարկել նաև մակրոտնտեսական իրավիճակն անդամ երկրներում և փոխադարձ առևտրի վիճակը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---