Կարապետյանն ու Մեդվեդևն Ալմաթիում առանձնազրույց են ունեցել

Կարապետյանն ու Մեդվեդևն Ալմաթիում առանձնազրույց են ունեցել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 2-ին Ալմաթիում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ:

Վարչապետները հայ-ռուսական տնտեսական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր են քննարկել, անդրադարձել երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալներին, տնտեսական կապերի զարգացմանը, ներդրումային ծրագրերի իրականացման հարցերին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն Ալմաթիում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: ԵՏՄ անդամ երկրների վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն միավորման զարգացմանն ու իրավապայմանագրային բազայի կատարելագործմանն առնչվող հարցեր: Օրակարգում ընդգրկված են տրանսպորտային շուկայում մրցակցության և ագրոարդյունաբերական համալիրում գործակցության հարցեր: Նախատեսվում է քննարկել նաև մակրոտնտեսական իրավիճակն անդամ երկրներում և փոխադարձ առևտրի վիճակը: Ուշագրավ

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---