Բելառուս փորձագետ․ ՀՀ-ն կարողացել է կանխել «Պոլոնեզների» վաճառքն Ադրբեջանին 2 փետրվարի 2018 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կասեցրել է Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային ռեակտիվ համակարգերի վաճառքը: Ռուսաստանյան «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի փոխանցմամբ, այսպիսի հայտարարություն է արել բելառուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը: Նրա խոսքով, երկիրը ցանկանում էր վաճառել համակարգերը Ադրբեջանին, սակայն Հայաստանը դեմ է եղել: «Գործարքը չի կայացել. ՀԱՊԿ-ի մեր գործընկերը դեմ էր: Հնարավոր է՝ «Պոլոնեզ» համակարգերի առաջին գնորդը Ղազախստանը դառնա», - ասել է վերլուծաբանը: Նա նաև հայտնել է, որ Բելառուսը պատրաստվում է ոչ մահաբեր սպառազինություն վաճառել Հայաստանին: Ավելի վաղ, ԶԼՄ-ներն ակտիվորեն շրջանառում էին Բելառուսի և Ադրբեջանի միջև $170 մլն-ի սպառազինության ձեռքբերման գործարքի մասին լուրը: Նշվում էր, որ Ադրբեջանի գործարքը Բելառուսի հետ «Պոլոնեզ» համազարկային ռեակտիվ համակարգերի գնման վերաբերյալ կայացել է, և կանխավճար է տրվել համակարգերի առաքման համար: Ադրբեջանը սկսեց հետաքրքրվել բելառուսական արտադրության համազարկային համակարգերով Հայաստանում «Իսկանդեր-Է» համակարգերի հայտնվելուց հետո: «Պոլոնեզը» չին-բելառուսական համազարկային կրակի ռեակտիվ կայան է։ Կայանը նախատեսված է 8 հրթիռի արձակման համար, հեռահարությունը կազմում է 50-200 կմ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |