Քրդական ուժերի կին մարտիկը թուրքամետ գրոհայինների տանկ է խոցել (վիդեո) 3 փետրվարի 2018 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) կին մարտիկը հակատանկային հրթիռային համալիրից խոցել է թուրքամետ «Ահրար աշ Շամ» խմբավորման տանկը: Համապատասխան տեսահոլովակը հրապարակել է Al-Masdar News-ը: Զրահատեխնիկան խոցվել է սիրիական Աֆրինի մոտակայքում: Գրոհայիններից մեկը սպանվել է, հայտնում է Lenta.ru-ն: Փետրվարի 2-ին Աֆրինից ոչ հեռու գտնվող Ռաջուի շրջանում քուրդ գրոհայինների և թուրքամետ ուժերի միջև բախում է եղել տեղանքի վերահսկողության համար: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել խաղաղ բնակիչների հողատարածքներին սիրիական Աֆրինի շրջակայքում: Անկարան հունվարի 20-ին Աֆրինի քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունն է սկսել: Որպես Թուրքիայի դաշնակիցներ են հանդես գալիս Սիրիայի ազատ բանակի գրոհայինները: Ռազմական գործողության մեկնարկից 2 օր անց Էրդողանը հայտարարեց, որ թուրքական զորքերը կհեռանան Սիրիայից, հենց որ գործողության նպատակն իրականացվի: Նա նշեց, որ Թուրքիայի գործողություններն ոչ թե քրդերի դեմ են ուղղված, այլ ահաբեկչական միջանցքի ստեղծման: Դամասկոսը դատապարտել է թուրքական ներխուժումը և մեղադրել Անկարային ահաբեկիչներին սատարելու մեջ: Քրդերը մեղադրել են ՌԴ-ին դավաճանության մեջ, իսկ Կրեմլը կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն |