ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԲՈՂՈՔԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ 9 հուլիսի 2003 - 23:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի «Արդարություն» դաշինքը մտադիր է Հայաստանում մայիսի 25-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները բողոքարկել Եվրոպական դատարանում: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի Ազգային-ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Արշակ Սադոյանը: Նրա կարծիքով, խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքներն օրինական ճանաչելու վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումն «անարդար է եւ անօրինական»: Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը ավարտել է «Արդարություն» դաշինքի հայցի ուսումնասիրությունը, որը վիճարկում էր համամասնական կարգով խորհրդարանական ընտրությունների արդյունքները:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |