Բեքչյանը՝ Պոլսի պատրիարքի տեղապահի ընտրությունների մասին. Ցավալի ինտրիգներ են14 փետրվարի 2018 - 12:43 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականի մարտի 15-ին Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ ընտրված արքեպիոսկոպոս Գարեգին Բեքչյանը հրաժեշտի նամակով դիմել է պոսլահայությանը: Բեքչյանը, նամակում ներկայացնելով պատրիարքի տեղապահի ընտրությունների ընթացքը, նշել է, որ 50 տարի արտասահմանում ապրելուց հետո Թուրքիա վերադառնալու միակ նպատակն է եղել կազմակերպել նոր պատրիարքի ընտրությունը: Բեքչյանը նշել է, որ խորապես սխալվել է՝ կարծելով, թե այս հարցում բարեխղճորեն և հավատքով առաջնորդվելը բավարար կլինի, և եկեղեցին ու ժողովուրդը խորամտությամբ կկարողանան պատրիարքի ընտրություններում հաջողության հասնել, հայտնում է Ermenihaber-y: «Երբ ստանձնեցի տեղապահի պարտականությունները, առերեսվեցի ապշեցուցիչ իրողությունների հետ: Դրանցից ամենակարևոր բացահայտումն այն էր, որ ընտրական գործընթացն առաջին իսկ օրից չէր կարող ընթանալ թափանցիկ, ազնիվ և արդար ընտրական կանոնների համաձայն»,-գրել է արքեպիսկոպոսը՝ ընդգծելով, որ այդ ամենի ցավալի, վիրավորական դրսևորումներն ու օրինակները չի ցանկանում հիշել և հիշեցնել: Նա նշել է, որ երկրորդ տխուր իրողությունն այն է, որ նախկինի համեմատ ներկայումս Ստամբուլում չափազանց նվազել է ուժեղ կամքի տեր, համայնքի պատմության և արժեքներին քաջատեղյակ հոգևորականների ու աշխարհականների թիվը: «Այն, ինչ կատարվեց, վերջին մեկ օրվա գործ չէ: Արդյունքը, որի թիրախում կարծես թե ես եմ, իրականում նպատակաուղղված է 85-րդ պատրիարքի ընտրությունները տապալելուն և բավականին երկար ու մշակված արշավի հետևանք է: Տխրեցնող, ցավալի ինտրիգներ են հյուսվել, որոնք անասելի չափերի են հասել»,-ասվում է նամակում: Բեքչյանը հայտնել է, որ ստեղծված իրավիճակում որոշել է կարճ ժամանակով հեռանալ Ստամբուլից, ինչը անում է հակառակ իր ցանկության: Նա նշել է, որ համայնքի ներսում որևէ պատրվակով նոր ցնցումներ չպետք է թույլ տալ: Այդ իսկ պատճառով իր ներկայությամբ համայնքին և ղեկավարներին ապագա քայլերում չկաշկանդելու համար որոշել է հեռանալ Ստամբուլից: Փետրվարի 5-ին Ստամբուլի նահանգապետարանը պատրիարքարան նամակ էր ուղարկել, որով անվավեր էր համարվում պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը և այդ ընթացքում նրա ընդունած որոշումները, իսկ պատրիարքության ղեկավար էր ճանաչվում Արամ Աթեշյանին: Նամակում ընդգծվում է, որ պատրիարքի ընտրություններ չեն կարող անցկացվել, քանի դեռ ողջ է Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը: Փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքարանում գումարված կրոնական ժողովը որոշել էր ընդառաջել պետության պահանջներին և Արամ Աթեշյանին վերականգնել պատրիարքի փոխանորդի պաշտոնում: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |