ՀՀԿ-ական պատգամավոր. Հանրահավաքները նպաստում են թանկացումներին

ՀՀԿ-ական պատգամավոր. Հանրահավաքները նպաստում են թանկացումներին

PanARMENIAN.Net - Երթերն ու հանրահավաքները ոչ թե գնաճի դեմ պայքարի, այլ գնաճի ավելացմանը նպաստող միջոց են։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

«Պետք է աշխատենք աշխատատեղ ստեղծել», - հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավորը՝ ասելով, որ դա գնաճի դեմ պայքարի արդյունավետ միջոցներից է:

Նա նաև անընդունելի է համարել խորհրդարանական ընդդիմության ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը միտված էր, ակցիզային հարկը նվազեցնելու միջոցով, գնաճը մեղմելուն:

«Մարդկության պատմության մեջ գնաճ միշտ եղել է ու լինելու է։ Ուրեմն ինչի՞ դեմ պետք է պայքարենք: Դա պայքարի միջոց չէ, դա աշխատելու միջոց չէ։ Դրանք ընդամենը ականջահաճո խոսակցություններ են, որը ընդամենը գրգռվածություն է ավելացնում ու խոչընդոտում արտադրողականության աճին», - ասել է Մելիքյանը:

ԱԺ-ն մերժել է ԵԼՔ խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 35 կողմ, 38 դեմ ձայներով:

Ըստ նախագծի հիմնավորման, 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքով բենզինի, դիզելային վառելիքի, սեղմված բնական գազի հարկային բեռի ավելացումը հանգեցրել է այդ և առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գների բարձրացման: Նոր նախագծի ընդունմամբ՝ ընդդիմադիր պատգամավորները վստահ էին, որ էներգակիրների հարկային բեռը կթեթևանա` նպաստելով դրանց էժանացմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---