Ռոբերտ Քոչարյանը մտադիր է հրամանագիր ստորագրել հայկական ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումների մեղմացման վերաբերյալ12 մարտի 2008 - 14:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտարարել է, որ արտակարգ դրության ժամկետի երկարացման որեւէ պատճառ չի տեսնում: Այսօր զրուցելով լրագրողների հետ, նախագահն ասել է, որ արտակարգ դրության ողջ ընթացքում չեն գրանցվել դրա խատումներ, «իրավիճակն Երեւանում հանգիստ է եւ ամբողջությամբ վերահսկվում է»: Ռոբերտ Քոչարյանը հայտնել է, որ այսօր, կամ վաղը կստորագրի արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների աշխատանքների սահմանափակումների մեղմացմանը վերաբերող հրամանագիր: Նախագահի խոսքերով, հրամանագրում հստակ նշված կլինեն այն գործողությունները, որոնցից ԶԼՄ-ները պետք է զերծ մնան, մասնավորապես ակնհայտ սուտ եւ սադրիչ տեղեկությունների հրապարակումից, հաղորդում է www.elections2008.am-ը: Մինչեւ մարտի 20-ն Երեւանում արտակարգ դրություն սահմանելու մասին հրամանագիրը Հայաստանի նախագահը ստորագրել էր մարտի 1-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |