ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Հայաստանին ցուցադրվող օգնությունը արտակարգ դրության պատճառով13 մարտի 2008 - 15:41 AMT PanARMENIAN.Net - «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացումը Հայաստանում կարող է տուժել արտակարգ դրության պատճառով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հատկացումների կոմիտեում կայացած լսումների ժամանակ: «Միացյալ Նահանգները դադարեցրել են Հայաստանին օգնություն տրամադրող մի քանի ծրագրերի իրականացումը հանրապետություն արտակարգ դրության պատճառով: Արտակարգ դրությունը Հայաստանում ստիպել է մեզ կասեցնել որոշ ծրագրերը, քանի որ, ինչպես գիտեք, արտակարգ դրության պայմաններում մենք չենք կարող իրագործել այդ ծրագրերը»,-ասել է Ք.Ռայսը: Հիշեցնելով, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին այդ թվում նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում, պետքարտուղարը հիշեցրել է, որ նրա իրականացումը կարող է տուժել արտակարգ դրության պատճառով, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |