«Բոկո հարամի» ահաբեկիչները 100-ից ավելի աշակերտուհու են առևանգել Նիգերիայում24 փետրվարի 2018 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Բոկո հարամ» խմբավորման ահաբեկիչները Նիգերիայի Յոբե գավառում 111 աշակերտուհու են առևանգել: Այդ մասին հայտնել է տեղական PM News պարբերականը ոստիկանության վրա հղումով: Ավելի վաղ հայտարարվել էր միայն 46 աղջկա անհետացման մասին: Բացի այդ, ոստիկանությունը ժխտում էր, որ նրանց առևանգել են, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2014-ի ապրիլին «Բոկո հարամի» ահաբեկիչները 276 աղջկա էին առևանգել Նիգերիայի հյուսիս-արևելքում: Խմբավորման ղեկավարն առաջարկել էր փոխանակել աշակերտուհիներին բոլոր ձերբակալված գրոհայինների հետ, սակայն կառավարությունը հրաժարվեց: 2016-ի օգոստոսին գրոհայինները տեսագրություն հրապարակեցին, որտեղ, ըստ իրենց հայտարարության, կենդանի պատանդներն էին երևում, սակայն, հրապարակված կադրերում ոչ բոլոր աշակերտուհիները կային: Գրոհայինները հայտարարեցին, որ մյուս աղջիկները մահացել են ավիահարվածի հետևանքով: Ավելի ուշ 20-ից ավելի աշակերտուհի ազատ արձակվեց Կարմիր խաչի միջնորդությամբ: 195 աղջիկ անհետ կորած էր համարվում: 2017-ի մայիսին Նիգերիայի իշխանությունները հայտնեցին, որ 82 աշակերտուհի փոխանակվել է գրոհայինների հետ: Նիգերիայում գործող ծայրահեղական «Բոկո հարամը» դեմ է հանդես գալիս կրթության արևմտյան մոդելին և ուզում է շարիաթ սահմանել երկրի ամբողջ տարածքում: Ըստ իրավապաշտպանների, կազմակերպության հետ կապված բռնի գործողությունների հետևանքով երկրում մոտ 20.000 մարդ է մահացել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |