Միջազգային կառույցների կողմից Հայաստանում տիրող իրադրության գնահատականները օբյեկտիվ են եւ հավասարակշռված

PanARMENIAN.Net - «Հայ հանրությունը կորցրել է երկխոսության լավ հնարավորությունը մինչեւ մարտի 1-ի իրադարձությունները: Երկխոսության վրա պնդում էին նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչները: Եթե ընդդիմությունը համաձայնվեր իշխանությունների հետ երկխոսության, ոչ մի արտակարգ դրություն չէր լինի»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ներկայիս հայ հասարակությունը պառակտված է, սակայն դա չի կարող երկար շարունակվել: «Շատ բան կախված է Լեւոն Տեր-Պետրոսյանից, ով պետք է համապատասխան քայլեր անի: Ոչ ոք իրավունք չունի իր նախընտրական արշավը կառուցել ատելության եւ վրեժխնդրության վրա եւ իրար դեմ հանել ժողովրդի հատվածները»,- ասել է արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:



Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Միջազգային կառույցների կողմից Հայաստանում տիրող իրադրության գնահատականները օբյեկտիվ են եւ հավասարակշռված: «Ինչ վերաբերում է Գործողությունների ծրագրի կասեցմանը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում եւ Եվրախորհրդում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելուն, ապա դրանք ասեկոսեներ են, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է Օսկանյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---