ԱԺ-ն ընդունել է աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող օրենքը

ԱԺ-ն ընդունել է աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող օրենքը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը մարտի 1-ի հերթական նիստերի աշխատանքը սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգել է մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակը։

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագիծը: Կողմ քվեարկել է 61, դեմ 33 պատգամավոր։ Դեմ են քվեարկել ԵԼՔ-ն ու «Ծառուկյան» խմբակցությունները, հայտնում է Panorama.am-ը։

68 կողմ, 2 դեմ, 14 ձեռնպահ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվել է Պաշտոնական վիճակագրության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Նախագծում նշվում է, որ մինչև 2018-ի ապրիլի 1-ը ներմուծված մեքենաները կարելի կլինի շահագործել։ Սակայն կարգելվի դրանց վերահաշվարկումն, այսինքն, փաստացի, կսահմանափակվի վաճառելու հնարավորությունը։ Որոշման հիմնավորման մեջ՝ առանց ժամկետի հստակեցման, ասվում է, որ ապագայում կարգելվի նաև արդեն ներմուծված մեքենաների շահագործումը։

Հիմնավորման մեջ, մասնավորապես, ասվում է, որ ՀՀ-ում աջ ղեկով մեքենաների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---