ԱԺ-ում մեկնարկել է ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկումը![]() 1 մարտի 2018 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկումը: Հարցի քննարկումը սկսվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն: 2018 թվականի փետրվարի 28-ին ժամը 18:00-ին լրացել է Հանրապետության նախագահի առաջադրման ժամկետը, և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Հանրապետության նախագահի առաջադրման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր.«2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանը»: ՀՀ 4-րդ նախագահին ընտրելու է խորհրդարանը։ Ընտրությունները նախատեսված են մարտի 2-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |