Նախկին կալանավորները չեն կարողանա աշխատել ֆինանսական կազմակերպություններում

Նախկին կալանավորները չեն կարողանա աշխատել ֆինանսական կազմակերպություններում

PanARMENIAN.Net - Հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք չեն կարողանա աշխատել ֆինանսական կազմակերպություններում: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է գործադիրի մարտի 1-ի նիստում:

«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների արդյունքում գրավատան, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական միջնորդների, արժութային գործառնություններ իրականացնող անձանց նշանակալից մասնակիցներն ու ղեկավարները չեն կարող լինել հանցագործության համար դատվածություն ունեցող անձինք:

Օրենսդրական նախաձեռնության նպատակն է կանխարգելել հանցագործությունների համար դատվածությունունեցող անձանց մուտքը ֆինանսական կազմակերպություններ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---