Շարմազանով. Այնպիսի վարչապետ պետք է ընտրենք, որը լավագույնս կդիմակայի մարտահրավերներին

Շարմազանով. Այնպիսի վարչապետ պետք է ընտրենք, որը լավագույնս կդիմակայի մարտահրավերներին

PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն նոր կառավարության ձևավորման հարց դեռևս չի քննարկել: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ հավելելով, որ այնպիսի վարչապետ պետք է ընտրել, որը լավագույնս կդիմակայի մարտահրավերներին:

«Երբ քննարկենք, ավարտենք, թաքուն չենք պահելու, ժողովրդին ներկայացնելու ենք», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ՀՀԿ-ն կայացնելու է այնպիսի որոշում, որը կբխի Հայաստանի շահերից:

«Մենք պետք է ընտրենք այնպիսի կառավարություն, այնպիսի վարչապետ, որը լավագույնս կդիմակայի մարտահրավերներին, լավագույնս կղեկավարի ՀՀ գործադիր իշխանությունը, լավագույնս կներկայացնի Ղարաբաղյան բանակցությունների ժամանակ, լավագույնս կներկայացնի Հայաստանը Ռուսաստանի, Իրանի հետ հարաբերություններում», - ասել է ՀՀԿ խոսնակը:

Շարմազանովը խոսել է նաև այն մասին, որ Հայաստանը 2017-ին արձանագրել է վերջին 10 տարվա մեջ ամենաբարձր տնտեսական աճը՝ 7,5 տոկոս՝ հավելելով, որ այդ հարցը քննարկվել է նիստի ժամանակ:

Շարմազանովը հիշեցրել է, որ նախագահը հանձնարարել է առաջիկայում ավարտել Հայաստանի սոցիալական և տնտեսական զարգացման ռազմավարության ծրագիրը: «Դա նշանակում է, որ ՀՀԿ-ն երկարաժամկետ զարգացման ծրագիր է դնում՝ անկախ նրանից, թե մի քանի տարի հետո ով կլինի իշխանության», - ասել է նա:

Ավելի վաղ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասել էր. «Չի կարող նման երևույթ լինել, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ»։ «Կարծում եմ՝ այս պահին հիմնականում բոլորն արդեն կողմնորոշված են, ու չեմ կարծում, որ որևէ մեկին հարցնեք, նույն պատասխանը չի տալու», - նշել է նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---