Արմեն Սարգսյանն ընտրվել է ՀՀ 4-րդ նախագահ 2 մարտի 2018 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը Հայաստանի չորրորդ նախագահ է ընտրել Արմեն Սարգսյանին: Հանրապետության նախագահի ընտրության քվեարկության արդյունքներն ամփոփել է ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 101-ը, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, 90 պատգամավոր կողմ է քվեարկել, իսկ 10-ը՝ դեմ: Խորհրդարանի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով նա նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր։ 2018 թվականի փետրվարի 28-ին` ժամը 18:00-ին, լրացել էր Հանրապետության նախագահի առաջադրման ժամկետը: Հունվարի 19-ին ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը իշխող Հանրապետական կուսակցության ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու էր առաջադրել Արմեն Սարգսյանին։ Նա ծնվել է 1953 թվականի հունիսի 23-ին՝ Երևանում: Ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը: Արդեն 23 տարեկանում դարձել է ԵՊՀ-ում ֆիզիկայի դասախոս, հիմնադրել տեսական ֆիզիկայի կոմպլեքս համակարգերի համակարգչային մոդելավորման բաժինը: Սարգսյանը ղեկավարում էր ՀՀ դիվանագիտական առաքելությունը մինչև 1995 թվականը։ Հետագայում ևս երկու անգամ՝ 1998-2000 և 2013-ից առ այսօր, վերանշանակվել է այդ պաշտոնում: 1995-1996–ին Եվրոպական միությունում ղեկավարել է Հայաստանի առաքելությունը: 1996 թվականի նոյեմբերի 1-ին Արմեն Սարգսյանը դարձել է Հայաստանի 5-րդ վարչապետը, սակայն, պաշտոնավարելով ընդամենը 4 ամիս, 1997 թվականի փետրվարի 28-ին հեռացել է: Ընթերցեք նաև.Tetris, նավթ և Ամուլսար. Ինչով է հայտնի ՀՀ ամենահավանական 4-րդ նախագահը: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |