ՀՀ-ում 2 ամսում 12%-ով ավելի շատ հարկ է հավաքվել 2 մարտի 2018 - 14:43 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի հարկային և մաքսային եկամուտները կազմել են 183,9 մլրդ դրամ, ինչը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բարձր է 19,3 մլրդ դրամով կամ 11,7%-ով: ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, այս մասին հայտնել է կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը: Նրա խոսքով, առանց մաքսային մասով վճարների, առևտրային հարկ վճարողներն այս տարի 12,2%-ով ավելացրել են վճարած հարկերը՝ 2017-ի նույն ժամանակաշրջանի համեմատ: «Խոշոր և միջին հարկ վճարողների ցուցանիշների աճը կազմել է 10,4%, փոքր հարկ վճարողներինը՝ 19,5%»,- հայտնել է Կարեն Բրուտյանը՝ նկատելով, որ 2017-ի և 2018-ի հունվար-փետրվար ամիսների հարկային եկամուտների աճը հիմնականում ապահովվել է ստվերի կրճատման հաշվին: 2017 թվականին պետական բյուջե հաշվեգրված հարկային և մաքսային եկամուտները կազմել են 1,201 տրիլիոն դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները, ինչը 2016-ի նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 124,7 մլրդ դրամով կամ 11,6%-ով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |