ՀՅԴ Դաշնակցությունը պատրաստ է ավելի սերտ համագործակցության ձեւաչափեր ճշտել նորընտիր նախագահի հետ15 մարտի 2008 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Տեւական ժամանակ է, ինչ բանակցություններ են ընթանում կարեւորագույն հարցերի շուրջ` կապված երկրի զարգացման տեմպերն արագացնելու, խորքային բարեփոխումներ իրականացնելու հետ, եւ բանակցութունների նպատակը այս մոտեցումներում համաձայնություն գտնելն է: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:«Ընդհանուր պրակտիկան, սովորաբար, այնպիսին է, որ այդ համաձայնությունների ավարտից հետո արդյունքների մասին հրապարակավ հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ: Այդ պատճառով որոշակի տարակուսանք առաջացրեց այն հանգամանքը, որ նորընտիր նախագահը` պարոն վարչապետը, անհրաժեշտ գտավ այդ արդյունքների մասին վաղօրոք հայտարարել: Ես հակված եմ դա ընդունել որպես լավ նշան այն իմաստով, որ դա նշանակում է` այն առաջնահերթությունները, որոնք մենք ներկայացրել ենք վարչապետին` նորընտիր նախագահին, իր կողմից ընդունվել են: Սա, իհարկե, լավ հիմք կտա, որ մեր բանակցություններն իսկապես հասնեն հաջող ավարտի, եւ, բնականաբար, այդ պայմաններում, եթե ընդունվեն մեր մոտեցումները, մենք լիարժեքորեն պատրաստ ենք ավելի խորքային ու ավելի սերտ համագործակցության ձեւաչափեր ճշտել»,- ընդգծել է Ռուստամյանը, հաղորդում է Երկիր թերթը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |