Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել Գագիկ Հարությունյանը![]() 5 մարտի 2018 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել Գագիկ Հարությունյանը: Այս մասին հայտնում է սահմանադրական դատարանի լրատվական ծառայությունը: Հաշվիչ հանձնաժողովի կազմում էին Գևորգ Դանիելյանը, Ռուզան Հակոբյանը, Սերգեյ Մեղրյանը: Քվեարկությունն անցել է գաղտնի: Մարտի 5-ին կայացած առաջին նիստում, աշխատանքային կարգով, ՍԴ նորընտիր նախագահ Հարությունյանը ներկայացրել է Խորհրդի առաջիկա անելիքները: Ավելի վաղ, ԱԺ-ն ընտրել էրԲարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամներին: ՀՀ դատական օրենսգրքի 84 և 166 հոդվածների համաձայն Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունից հետո հինգ օրվա ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի անդամները պետք է ընտրեն Խորհրդի նախագահ, ընդ որում՝ այն անդամների (5) կազմից, որոնք ընտրվել էին Ազգային ժողովի կողմից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |