Ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» ֆիլմը ներկայացվեց հայ հանդիսատեսին 6 մարտի 2018 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Մարտի 5-ի երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Վավերագրական ֆիլմը հիմնված է պատմաբանների ուսումնասիրությունների և ցեղասպանությունից փրկվածների պատմությունների վրա: Ֆիլմում ներառված են փորձագետների վկայություններ, ովքեր ներկայացնում են պատմության «ժխտողականության» կապն աշխարհի տարբեր անկյուններում ներկայումս տեղի ունեցող էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների հետ: Պրեմիերային ներկայացնելով ֆիլմը՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Այսօր Հայաստանի հանդիսատեսին է ներկայացվում «Ժխտման ճարտարապետները» ֆիլմը, որն արդեն հասցրել է լայն ընդունելության արժանանալ Ամերիկայի Միացյալ Նահանագներում և շատ այլ երկրներում։ Ֆիլմը նվիրված է 20-րդ դարասկզբին տեղի ուենցած մարդկության դեմ զարհուրելի հանցագործությանը՝ Հայոց ցեղասպանությանը, դրա ժխտման շարունակական փորձերին, ինչպես նաև մեր օրերում իրականացված ոճրագործություններին: Ինչպես ասում էր Հոլոքոսթը վերապրած Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը` ժխտել նշանակում է երկրորդ անգամ սպանել։ Նա կոչ էր անում չլռել, պայքարել ցեղասպանության չարիքի դեմ, քանի որ անտարբերությունը, ժխտողականությունը նոր դահիճներ են ծնում: Հիրավի ֆիլմի հեղինակները մեծ ու շնորհակալ աշխատանք են իրականացրել, այս տպավորիչ ստեղծագործության միջոցով ևս մեկ անգամ բարձրաձայնելով. «ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվի», հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նա նշել է, որ ֆիլմը կարևոր քայլ է, ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու իրազեկվածության բարձրացման, այնպես էլ ցեղասպանությունների, ժխտողականության չարիքի դեմ պայքարում: Այն նշանակալի խթան է «այլևս երբեք»-ի խոստումն իրականացնելու համամարդկային ջանքերում: «Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս արժեքավոր ֆիլմի ստեղծման գործում։ Այսօր Ֆիլմի ստեղծագործական խումբը ներկա է հայաստանյան պրեմիերային։ Մեզ հետ են ֆիլիմի պրոդյուսերները` ամերիկյան կինոարվեստի և հեռուստատեսության աստղեր Դին Քեյնն ու Մոնթել Ուիլիամսը, կխնդրեի ողջունել նրանց»: Ֆիլմը նկարահանվել է Գլենդելում «Հայ դատի» հանձանախմբի (ANCA) նախաձեռնությամբ: Ֆիլմի հեղինակները ամերիկացի դերասան Դին Քեյնն ու հեռուստահաղորդավաոր Մոնթել Ուիլյամն են: Ուիլյամը մտահոգվել է, երբ ստացել է ֆիլմի նկարահանման առաջարկը, քանի որ այդ ժամանակ առաջին անգամ է լսել Հայոց ցեղասպանության մասին: Ըստ նրա՝ ֆիլմը պետք է իրազեկման միջոց դառնա: «Հայոց ցեղասպանության 100-ամյա ժխտողականությունը այն միակ պատճառն է, որի համար մարդիկ անտեսում են մյուս բոլոր ցեղասպանությունները, որոնք շարունակում են տեղի ունենալ հենց այս պահին: Մենք միայն շշուկներ ենք լսում, քանի որ աշխարհը նախընտրում է չբարձրաձայնել այս իրողությունների մասին»,-ասել է հեռուստահաղորդավարը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |