ՌԴ ԱԳՆ. Բաքվի մոտեցումը վատթարացրեց Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերսկսման հեռանկարներն առաջիկայում

PanARMENIAN.Net - «Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը քվեարկություն է անցկացրել Բաքվի նախաձեռնած «Ադրբեջանի գրավյալ տարածքներում ստեղծված իրավիճակը» բանաձեւի շուրջ (փաստաթղթի համար քվեարկել են 39 պատվիրակություններ, 7 կողմ եւ 100 ձեռնպահ հարաբերակցությամբ): ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները այս բանաձեւին դեմ են քվեարկել: Քվեարկության պատճառների վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ նրանք փաստարկել են իրենց դիրքորոշումը ադրբեջանական կողմի նման քայլի միակողմանիությամբ, ժամանակավրեպ լինելն ու անարդյունավետությունը: Այդ դիրքորոշումները բազմիցս եւ տարբեր մակարդակներով հասցվել են հասցեատիրոջը»,-ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ: Մասնավորապես, ասվում է հայտարարության մեջ, բանաձեւի նախագծում ընդգրկվել են կարգավորման որոշ հիմնարար սկզբունքներ, որոնք համապատասխանում են բացառապես Ադրբեջանի շահերին, առանց հիշատակելու, օրինակ, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը հանրաքվեի միջոցով` նրա բնկաչության շրջանում ազատ եւ իրական կամքի արտահայտության համար: Նման մոտեցումն անընդունելի է դարձրել նախագիծը հայկական կողմի համար եւ վատթարացրել է բարձր մակարդակով հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսման հեռանկարները` Հայաստանի նոր նախագահի պաշտոնակալման արարողությունից հետո:



«Իր կողմից, Ռուսաստանը ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ համատեղ պատրաստ է շարունակել Մինսկի խմբի ակտիվ միջնորդությունը, ելնելով ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումն ավարտին հասցնելու շահերից, ինչը թույլ կտա կայունությունն ու անդորրը վերադարձնել Անդրկովկասի այդ տարածաշրջան»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---