Արտահանման և ներմուծման ընթացակարգերի միասնական էլ.հարթակ կստեղծվի

Արտահանման և ներմուծման ընթացակարգերի միասնական էլ.հարթակ կստեղծվի

PanARMENIAN.Net - Ապրանքների ներմուծման և արտահանման փաստաթղթերի հայտարարագրման, թույտվության տրամադրման և այլ անհրաժեշտ ծառայություններ մատուցման մեկ միասնական էլեկտրոնային հարթակ կգործարկվի: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համապատասխան հանձնարարականը տվել է վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի մարտի 6-ի նիստում:

Ըստ վարչապետի, գործող կարգավորումները ժամանակատար են և առաջացնում են դժվարություններ տնտեսվարողների համար:Tradegov.am հարթակը տնտեսվարողների համար կապահովի պետական մարմինների ծառայությունների հանրամատչելի և պարզեցված կարգով իրականացման երաշխիքներ:

«Ապրանքների ներմուծման կամ արտահանման դեպքում տնտեսվարողները, մինչև ապրանքի փաստացի զննման կամ փորձաքննության գործընթացը, պարտավորվում են ըստ ապրանքի տեսակի մի շարք մարմիններ ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։ Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը յուրաքանչյուր մարմին իրականացնում է առանձին վարչարարությամբ և որոշակի տևողությամբ, իսկ արձանագրված թերությունների շտկման գործընթացը ըստ մարմնի ևս տարբերվում է՝ ժամանակատար է և առաջացնում է դժվարություններ տնտեսվարողների համար, այդ թվում՝ գործընթացի կանխատեսելիության տեսանկյունից»,- նշել է վարչապետը։

Նա հանձնարարել է լիազոր մարմիններին 2-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գործողությունների ծրագիր՝ նշված ծառայությունների ընդհանուր մատուցումը մեկ միասնական էլեկտրոնային՝ Trade․gov.am հարթակի միջոցով իրականացնելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---