ՄԱԿ-ի ԳՎ բանաձեւը կարող է հանգեցնել Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի անկմանը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից հավանություն ստացած Ղարաբաղի բանաձեւը կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացի անկմանը, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նրա խոսքերով, բանակցությունները կարող են խափանվել ոչ թե, որովհետեւ Հայաստանը դուրս կգա գործընթացից, այլ այն դեպքում, եթե Բաքուն պնդի փաստաթղթի կետերը, եւ հայկական կողմը կարող է հայտարարել, որ դիրքորոշումներում շփման կետեր չի տեսնում, եւ Ադրբեջանը, Ղարաբաղին ինչ-որ բան ապացուցելու ցանկություն ունենալով, պետք է բանակցությունները վարի անմիջապես Ստեփանակերտի հետ:



ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հայտարարել է նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով փաստաթուղթը բացարձակապես ընդհանուր ոչինչ չունի ՄԱԿ-ի ԳՎ ներկայացված բանաձեւի հետ, եւ ԵԱՀԿ ՄԽ-ն չի ղեկավարվելու այդ բանաձեւով: Նրա խոսքերով, բանաձեւի նախագիծը ընդգրկվել է ՄԱԿ-ի ԳՎ օրակարգում երկու տարի առաջ, եւ այս ժամանակաշրջանի ընթացքում միջնորդներին հաջողվել է համոզել Բաքվին` փաստաթուղթը քվեարկության չդնել, որը եւս հասկանում էր նման իրադրության ոչ շահեկանությունը, երբ բանաձեւին լավագույն դեպքում կաջակցեն մի երկու տասնյակ իսլամական պետություն: Այս անգամ կատալիզատորի դեր խաղաց Կոսովոյի հարցը եւ ինչ-որ տեղ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Սակայն, հավելել է Վարդան Օսկանյանը, հայկական կողմը միշտ հայտարարել է, որ Կոսովոն չի հանդիսանում նախադեպ Ղարաբաղի հակամարտության համար, եւ անկախ Կոսովոյի հարցով որոշումից, Հայաստանը շարունակելու է Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---