Ուսուցիչների և բուժաշխատողների շրջանում կարգելվի նախընտրական քարոզչությունը![]() 15 մարտի 2018 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Ընտրական օրենսգրքի փոփոխություններով ուսուցիչներին և բուժաշխատողներին կարգելվի նախընտրական քարոզչությամբ զբաղվել: Panoram.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։ «Նախկինում որոշակի սուբյեկտներ իրավունք չունեին քարոզչություն իրականացնել իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս: Միշտ հարց էր առաջանում՝ ծառայողական պարտականությունների կատարումն աշխատաժամի մե՞ջ է, թե՞ դրանից հետո: Հիմա ավելացվել է չափազանց կարևոր ճշգրտում՝ ի պաշտոնե հանդես գալիս, ուսուցչին, բուժաշխատողին արգելվում է քարոզչությամբ հանդես գալ ոչ միայն ծառայողական պարտականությունների կատարման ժամանակահատվածում, այլև դրանից դուրս»,- ասել է Կոստանյանը: Ըստ հանձնաժողովի նախագահի, եթե ուսուցիչը կամ տնօրենը դպրոցից դուրս զանգի որևէ ծնողի և առաջարկի հանդիպել, ապա դա ևս կդիտարկվի իրավախախտում: Նախընտրական քարզչությամբ արգելվում է զբաղվել նաև դատախազներին, դատավորներին, ոստիկաններին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Մարուքյանն ասել է՝ չի վստահում վարչապետի խոսնակին ու իրենց հայտարարություններին Հանդիպման նպատակն իրավիճակից խաղաղ հանգուցալուծում գտնելն է Հանդիպման նախաձեռնողը ՀՀ նախագահն է Նա նշել է, որ ՀՀ և ՌԴ ՊՆ-ների միջև շատ ինտենսիվ շփումներ կան ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |