Նարինե Աբգարյան. ՌԴ-ում չկա հավասարություն օրենքի առջև, չկա անկախ դատական համակարգ

Նարինե Աբգարյան. ՌԴ-ում չկա հավասարություն օրենքի առջև, չկա անկախ դատական համակարգ

PanARMENIAN.Net - ՌԴ ավելի քան 30 գրող, որոնց գրքերը հրատարակվում են ֆրանսերեն լեզվով, կմասնակցի մարտի 17-18-ին կայանալիք Փարիզի գրքի տոնավաճառին: Նրանք չեն կարողանա քվեարկել տանը մարտի 18-ին կայանալիք ՌԴ նախագահի ընտրություններում: Փարիզ մեկնելուց մի քանի օր առաջ գրողներից ոմանք, այդ թվում հայտնի ռուսաստանաբնակ գրող Նարինե Աբգարյանը, պատասխանել են ֆրանսիացի լրագրողի հարցերին, գրում է Inosmi-ն ֆրանսիական La Croix-ի վրա հղումով:

Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, Նարինե Աբգարյանը ոգով ուժեղներից է և չի վախենում շիտակ և բարձր խոսել ամեն ինչի մասին: «Ռուսաստանում չկա քաղաքական հաջորդականություն, չկա օրենքի առջև հավասարություն, չկա անկախ դատական համակարգ», -ասում է նա: Նա հավելում է, որ կնախընտրեր եվրոպական Ռուսաստան տեսնել:

«Ասում են, որ դա անհնար է, քանի որ երկիրը հսկայական է: Թույլ արդարացում է », -ասում է գրողը, որի գրքերը Հայաստանի մասին գրավել են ընթերցողների սրտերը»,-ասվում է հոդվածում:

Նարինե Աբգարյանը երազում է շրջել այս էջն ու քաղաքական թատերական պիես գրել: Դա սուր ստեղծագործություն կլինի Վլադիմիր Պուտինի ռեժիմի և ընդդիմության դեմ:

«Ես մասնակցել եմ Կրեմլի դեմ ուղղված առաջին ցույցերին, սակայն, հետո այնպիսի զգացողություն ունեցա, որ դա փակուղի է», -ասել է Աբգարյանը:

Նարինե Աբգարյանը ծնվել է Բերդում: Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ 1993 թվականից ապրում է Մոսկվայում։ Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի հրատարակումից հետո։ Այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի» դափնեկիր «Լեզու» անվանակարգում։ 2011 թ. եղել է «Մեծ գիրք» անվանակարգի ցուցակում։ 2011 թ. լույս է տեսնում ինքնակենսագրական վեպը (կամ, ավելի կոնկրետ կարճ պոտմությունների ժողովածու), որը ստանում է «Տարվա ձեռագիր» մրցանակը։

2013 թ. ապրիլին Նարինե Աբգարյանը ստացել է «BABY-НОС» (նոր ռուսական բանահյուսություն) մրցանակը։ «Սիմյոն Անդրևիչ. Տարեգրություն խզբզոցներով»-ը դարձել է վերջին տասնամյակի լավագույն մանկական գիրքը։ 2013 թ. հրատարակվում է «Հսկան, ով երազում է ջութակ նվագել» հեքիաթը։ Գիրքը «Պարմամբուկ» պորտալի կողմից ճանաչվել է 2014 թ. լավագույն մանկական գիրք։

2014 թ. փետրվարին հրատարակվում է «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են» վեպը։ 2014 թ. դեկտեմբերին լույս է տեսնում «Շոկոլադե պապիկը» մանկական գիրքը, որի համահեղինակն է Վալենտինա Պոստիկովը։ 2015 թ. մարտին լույս է տեսնում «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը, 2016-ին՝ «Զուլալի» գիրքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---