ՀԱԷԿ-ի վթարի դեպքում բնակչության պաշտպանական ազդարարման համակարգ կստեծվի

ՀԱԷԿ-ի վթարի դեպքում բնակչության պաշտպանական ազդարարման համակարգ կստեծվի

PanARMENIAN.Net - Հայաստանում ճառագայթային կամ միջուկային վթարի սպառնալիքի կամ վթարի դեպքում բնակչության պաշտպանական միասնական ազդարարման համակարգ կստեծվի: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նշվում է, որ ներկայումս պաշտպանական միջոցառումների իրականացման և պլանավորման գոտիների՝ բնակչության ազդարարման համակարգերը բարոյապես ու ֆիզիկապես մաշված են, և դրանց արդիականացման անհրաժեշտություն է առաջացել: Նախատեսվում է պաշտպանական միջոցառումների իրականացման ծրագիր-ժամանակացույցում կատարել ժամկետների ճշգրտում և շեղումների վերացում:

«Ազդարարման համակարգի նախագծման ծառայությունների, անհրաժեշտ սարքերի և սարքավորումների գնման գործընթացում առաջացել են որոշակի շեղումներ` պայմանավորված Հայկական ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի աշխատանքների իրականացմամբ»,- նշվում է նախագծում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---