Facebook-ն արգելափակել է «Ազատությունը բարիկադների վրա» նկարը՝ մեկր կրծքի պատճառով![]() 19 մարտի 2018 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Facebook-ը խոստովանել է, որ սխալմամբ արգելափակել է Էժեն Դելակրուայի «Ազատությունը բարիկադների վրա» կտավի լուսանկարը: Այս մասին հայտնում է Newsru կայքը: Կտավի լուսանկարը, որտեղ պատկերված է Ֆրանսիայի խորհրդանիշ Ազատությունը մարմնավորող բաց կրծքով Մարիաննայի կերպարը, սոցցանցում արգելափակվել է մերկ բովանդակության պատճառով: Դելակրուայի 1830 թվականին արված կտավի լուսանկարը օգտագործվել է ֆրանսիական թատրոններից մեկի բեմադրության գովազդի համար: Բեմադրող ռեժիսոր Ջոսլին Ֆյերինայի խոսքով՝ գովազդը 15 րոպե էլ չի մնացել սոցցանցում: Ավելի ուշ Facebook-ի ղեկավարությունը ներողություն է խնդրել նկարը սխալմամբ արգելափակելու համար՝ բացատրելով, որ ամեն շաբաթ ստիպված են ստուգել միլիոնավոր գովազդային պատկերներ, և այս իրավիճակում «երբեմն հնարավոր է նաև սխալվել»: Ղեկավարությունից հայտնել են նաև, որ սոցցանցն իդեալական հարթակ է Էժեն Դելակրուայի կտավի համար, և այն համապատասխանում է գովազդի կանոններին: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |