Իրանի նախագահը ՀՀ-ին շնորհավորել է Նովրուզի առթիվ![]() 21 մարտի 2018 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Նովրուզի առթիվ իր ուղերձում, մի շարք իրանախոս և թյուրքախոս երկրներից զատ, շնորհավորել է նաև Հայաստանին: Այս մասին գրում է իրանական Tasnim գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ Իրանի նախագահը իրանական Նոր տարվա առթիվ շնորհավորել է Աֆղանստանին, Տաջիկստանին, Պակիստանին, Ադրբեջանին, Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին և Թուրքիային: Ռոհանին մաղթել է, որ տոնը խաղաղություն, համերաշխություն և արդարություն բերի ժողովուրդներին: 2010 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան մարտի 21-ը հռչակել է Նովրուզի միջազգային օր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |