Միջազգային հանրությունը դատապրտում է Հայաստանին մարտի 1-ի համար, նրանք հետաքրքրված չեն հարցնելու կամ իմանալու, թէ ո՛վ եւ ինչի՛ համար է պատասխանատու

PanARMENIAN.Net - Հայաստանի դիմագիծը հարվածներ է ստացել Երեւանի անկարգությունների եւ զոհերի պատճառով: Եւ երբ միջազգային հանրությունը պահանջում է իրավիճակի քննություն, նրանք հետաքրքրված չեն հարցնելու կամ իմանալու, թէ ո՛վ եւ ինչի՛ համար է պատասխանատու, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Նրանք դա դիտում են որպես հայկական քաոս, հայկական ողբերգություն, հայկական խնդիր եւ դատում են բոլորիս միասին: Դա կառավարությունը չէ, որ վնասվել է, դա ընդդիմությունը չէ, որ հեղինակազրկվել է, դա Հայաստանն է անպատվության ենթարկվել:



Մենք պէտք է ընդունենք նրանց քննադատությունը, լսենք նրանց հիասթափության մասին, կիսենք նրանց վրդովմունքը եւ փորձենք համոզել, որ դա հարատեւ հետընթաց չէ, այլ ժամանակավոր շեղում է այն ճանապարհից, որը մենք հանձն առել ենք անցնել: Հուսով եմ չեմ սխալվում: Այն ինչ տեղի կունենա մոտակա շաբաթների եւ ամիսների ընթացքում, կդառնա մեզ համար քննություն: Առավել ոգեւորիչն այն փաստն է, որ, չնայած այս ամենին, Հայաստանի հանդեպ բարի կամեցողություն կա, մեծ հույս կա եւ անկեղծ ցանկություն` տեսնելու մեզ որպես այս ամենը իրապես հաղթահարող երկիր, եւ ոչ որպես արհեստականորեն առաջ ընթացող:



Սա Սփյուռքի համար նույնպես մարտահրավեր է: Սփյուռքը խորապես ցնցված եւ հիասթափված է իրադարձությունների նմանատիպ զարգացումներից, ինչպես մենք բոլորս: Հիմա Հայաստանի եւ Սփյուռքի համար բեւեռացված եւ կաթվածահարված իրադրության միջով անցնելու, վստահության ձեւավորման եղանակներ գտնելու, մշտական եւ շարունակական պարտավորությունների խրախուսման ժամանակն է` համակարգային փոփոխությունների պնդելու եւ աջակցելու նպատակով: Այլ խոսքով, շարունակելու պետականաշինության բարդ խնդիրը:



Սակայն Սփյուռքը չի կարող, ինչպես ոմանք առաջարկեցին, Հայաստանը բոյկոտել, հայաստանյան կազմակերպությունները մերժել, եւ մեղադրել Հայաստանին` իրենց երազանքների երկիրը չլինելու համար: Ես հասկանում եմ հիասթափությունը, սակայն չեմ հասկանում ակնկալիքները կամ հակազդեցությունը: Սա այն պահն է, երբ մենք Հայաստանում Սփյուռքի կարիքն ունենք, երբ Սփյուռքը պետք է ասի այն, ինչ միջազգային հանրությունն է ասում. մենք հիասթափված ենք կատարվածից եւ պատրաստ ենք աշխատելու միասին` Հայաստանն այս ճգնաժամից դուրս բերելու համար: Հիմա ընտանիքից հրաժարվելու ժամանակը չէ: Հիմա համակարգված եւ միասնական աշխատանքի ժամանակն է»,- հայտարարել է Վարդան Օսկանյանը «Ազդակ» թերթին տված հարցազրույցում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---