2017-ին ՏՏ ոլորտի 281 ընկերության հարկային արտոնություն է տրամադրվել![]() 22 մարտի 2018 - 18:34 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականին ՏՏ ոլորտում ստեղծված 570 ընկերությունից 281-ին տրամադրվել է հարկային արտոնությունների հավաստագիր: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Ոլորտի սկսնակ ընկերությունների ֆինանսավորման նպատակով նախարարության և «Գլոբալ Կրեդիտ» վարկային կազմակերպության հետ համատեղ իրականացված դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարված մրցույթի արդյունքում հայտ ներկայացրած 30 թիից ընտրված AR magic և Webex Technologies թիմերի կողմից ներկայացված առաջարկները ճանաչվել են լավագույնը: Այդ երկու ընկերություններից յուրաքանչյուրը, ըստ նախարար Վահան Մարտիրոսյանի, կստանա 10 մլն դրամի չափով ֆինանսական ներդրման առաջարկ: Ծրագրի հաջողության դեպքում նախատեսվում է ստեղծել մասնավոր վենչուրային հիմնադրամ: 2017-ին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ծավալն աճել է 29,6%-ով՝ կազմելով մոտ 76 մլրդ դրամ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |