Զատուլին. ՌԴ-ն ՀՀ հանդեպ ամեն հարձակում որպես իր դեմ վտանգ է դիտարկելու![]() 26 մարտի 2018 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտադիր է իրականացնել իր դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ պաշտպանական և անվտանգույան ոլորտում: Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ «Ուզում եմ հաստատել, որ Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է իրականացնել իր դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ պաշտպանական և անվտանգույան ոլորտում։ Այդ հարցում լրացուցիչ անգամ համոզվել ենք՝ երեկ այցելելով Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա։ Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակներում հետագայում ևս Հայաստանի նկատմամբ ցանկացած հարձակում կամ ռազմական վտանգ դիտարկելու է վտանգ իր նկատմամբ», - հայտարարել է Զատուլինը, հայտնում է Panorama.am-ը։ Նա հավելել է, որ 2016 թվականի բռնկումից հետո, հայ հասարակության մեջ լուրջ հարցեր ու դժգոհություններ առաջացան այն հանգամանքի հետ կապված, որ Ադրբեջանի հետ պայամանգրի շրջանակում ռուսական զենք է տրամադրվում նրանց. «Ցավում ենք, որ Ադրբեջանում այլ կիրառում չեն գտել՝ բացի հակամարտության գոտում օգտագործելուց՝ խախտելով հրադադարի ռեժիմը։ Հավատացեք, Ռուսաստանը հետևություններ է արել տարածաշրջանում սպառազինության մատկարարաման հավասարակշռության խախտման հետ կապված և Հայաստանին է մատակարարել ամենաժամանակակից սպառազինությունը»։ Զատուլինն ընդգծել է, որ ինքը Հայաստան-Ռուսաստան պատմական կապերի կողմնակիցն է և ասել, որ վստահ է՝ Դումայի շատ պատգամավորներ ևս այդ կապերի ջատագովն են։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |