Պաշտոնյաների հարազատները օրենքով կպատժվեն հայտարարագիր չներկայացնելու դեպքում![]() 26 մարտի 2018 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Պետական պաշտոնյայի ընտանիքի անդամները պատասխանատվության կենթարկվեն հայտարարագրի իսկության, չներկայացնելու կամ ժամկետի խախտմամբ ներկայացնելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ, Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը: Ըստ նրա, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն հայտարարատու պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները, բացի գործող կարգավորմամբ նախատեսված տարեկան հայտարագրերից, այսուհետ ներկայացնելու են նաև պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականություններ ստանձնելու, դադարեցնելու գույքի և եկամուտների հայտարարագրեր: «Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամները ներկայացնելու են իրենց պատկանող ամբողջ գույքի ու եկամուտների վերաբերյալ ամբողջական հայտարարագիր, ի տարբերություն գործող կարգավորման, երբ ընտանիքի անդամները ներկայացնում են միայն այն գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր, որը ձեռք էր բերվել կամ օտարվել էր հարկային տարում,իսկ գույքի որոշ տեսակների մասով տեղեկություն չէին տալիս»,- նշում է Հովհաննիսյանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |