«Ռոստեխը» ArmHiTec 2018 ներկայանում է բազմաթիրախային կործանիչներով և մարտական ուղղաթիռներով

«Ռոստեխը» ArmHiTec 2018 ներկայանում է բազմաթիրախային կործանիչներով և մարտական ուղղաթիռներով

PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկած ArmHiTec 2018 ցուցահանդեսին մասնակցում է նաև ռուսական «Ռոստեխ» պետական կորպորացիան, որը ներկայացրել է ավելի քան 200 առաջատար նմուշ: Այդ մասին հայտարարել է «Ռոստեխի» պատվիրակության ղեկավար, «Ռոսօբորոնէքսպորտի» մարքեթինգային դեպարտամենտի պետի տեղակալ Վլադիմիր Գոնչարովը:

Ցուցահանդեսը գործում է մինչև մարտի 31-ը:

Կորպորացիան ներկայացրել է զինամթերքի ավելի քան 100 տեսակ, ցամաքային զորքերի մարտական մեքենաներ, ավիացիոն և ուղղաթիառյին տեխնիկա, կապի միջոցներ, մարտավարական օղակի կառավարման ժամանակակից համակրգեր, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ArmHiTec 2018-ում միասնական ռուսական ցուցադրության կազմակերպիչը «Ռոսօբորոնէքսպորտն» է, որը «Ռոստեխի» կազմի մեջ է մտնում:

Ռուսական ընկերության տաղավարում ներկայացված են ԲՏՌ-82Ա զրահամեքենան, տանկերի աջակցման ԲՄՊՏ մարտական մեքենան, հատուկ զրահապատ ՎՊԿ-233136 ավտոմեքենաներ, «Թայֆուն-Կ»շարքի մարտական մեքենաներ, «Խրիզանտեմա-Ս» և «Մետիս-Մ1» հակատանկային համալիրներ, ինչպես նաև հրաձգային զենք՝ Կալաշնիկովի ինքնաձիգեր և «Պեչենեգ» գնդացիրը:

Ավիացիոն հատվածը ներկայացված է բազմաթիրախային Սու-30ՄԿ և Սու-35 կործանիչներով, Իլ-76ՆԴ-90Ա ռազմատրանսպորտային ինքնաթիռներով, Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռով, ինչպես նաև Մի-28ՆԷ և Կա-52 մարտական ուղղաթիռներով և տրանսպորտային Մի-171Շ և Մի-35Մ մոդելներով:

ArmHiTec 2018-ին սեփական տաղավարով մասնակցում են նաև «Տեխմաշ» գիտաարտադրական կոնցերնը, որի ցուցադրության առանցքային մասը զբաղեցնում է «Գրադ» համազարկային ռեակտիվ համակարգը, և «Ռոսէլեկտրոնիկա» հոլդինգն իր արտադրանքով:

ArmHiTec-2018 ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» և «Բիզոն» ցուցահանդեսների ընկերությունների միավորում» փակ բաժնետիրական ընկերությունները: Ցուցահանդեսին մասնակցում է 34 հայկական և ավելի քան 30 կազմակերպություն՝ 14 երկրից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---