ՀՀ նախագահ. Հայ-հունական պաշտպանական ոլորտի գործակցությունը մեր հարաբերությունների հենասյուներից է![]() 30 մարտի 2018 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Հայ-հունական պաշտպանական ոլորտի համագործակցությունը միջպետական հարաբերությունների հենասյուներից է: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն՝ ընդունելով երկօրյա այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսին: Ողջունելով հյուրին և ընդգծելով, որ հայ-հունական առնչությունները հազարամյակների պատմություն ունեն և լի են բարեկամության բազմաթիվ դրսևորումներով՝ նախագահը պատահական չի համարել, որ երկու ժողովուրդների հարաբերություններին հատուկ է փոխըմբռնման և փոխվստահության բարձր մակարդակը: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ վերջին տարիներին երկկողմ համագործակցությունը նշանավորվել է բարձր մակարդակի փոխայցերով, ինչպես նաև պաշտպանական, տնտեսական, մշակութային, գիտակրթական և մի շարք այլ ոլորտներում համագործակցության սերտացմամբ: Նախագահ Սարգսյանը և Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը գոհունակություն են հայտնել պաշտպանության բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցության ներկայիս բարձր մակարդակից: Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս երախտագիտություն է հայտնել հունական կառավարության կողմից տարիներ շարունակ ռազմական և քաղաքացիական կրթության ոլորտում ցուցաբերվող աջակցության համար՝ նշելով, որ դա մեծ ներդրում է բարեկամության ամրապնդման գործում, քանի որ Հունաստանում կրթություն ստացած հայ երիտասարդներն իրենց նպաստը կբերեն երկկողմ հարաբերությունների զարգացմանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Երևանում անցկացվող «ԱրմՀայԹեք» ցուցահանդեսին, ուր այցելել է նաև Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը: Զրուցակիցները ցուցահանդեսը լավ հնարավորություն են համարել ծանոթանալու ռազմական արդյունաբերության բնագավառում մասնակից երկրների ձեռքբերումներին և զարգացնելու ռազմատեխնիկական համագործակցությունը: Նախարար Պանոս Կամենոսը նշել է, որ հայ գործընկերոջ հետ շարունակում են համատեղ ջանքերը պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: ArmHiTec-2018 ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» և «Բիզոն» ցուցահանդեսների ընկերությունների միավորում» փակ բաժնետիրական ընկերությունները: Ցուցահանդեսին մասնակցում է 34 հայկական և ավելի քան 30 կազմակերպություն՝ 14 երկրից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |