ԱՆ. «Բուրգեր Քինգում» պայթյունից տուժած և վիրահատված երեխայի վիճակը ծանր է

ԱՆ. «Բուրգեր Քինգում» պայթյունից տուժած և վիրահատված երեխայի վիճակը ծանր է

PanARMENIAN.Net - Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունից տուժածներից 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի վիրահատությունը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գիշերն ավարտվել է: Նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր: Այս մասին PanARMENIAN.Nеt ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայան:

Տուժածներից ԻԻՀ քաղաքացի Զեյնաբ Հուսեինին դուրս է գրվել, իսկ մյուսներին վիճակը գնահատվել է բավարար:

«Բոլոր տուժածների մոտ առկա են ստորին վերջույթների, փափուկ հյուսվածքների քերծած վերքեր։ Տուժածներից մեկի մոտ պայթյունի հետևանքով առաջացել են աջ զստոսկրի և աջ ազդրի շրջանի կտրած, պատռած վերքեր, ում անմիջապես վիրահատել են: Վերջինիս վիճակը բժիշկները գնահատում են ծանր, իսկ մյուս 6-ինը` միջին ծանրության», - հայտնում են նախարարությունից:

Պայթյունի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 8 տուժած։ Տուժածներից 3-ը ՀՀ քաղաքացիներ են, 2-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետության, 3-ը Ռուսաստանի Դաշնության։

Հայթայանի փոխանցմամբ, նախարար Լևոն Ալթունյանը գիշերը եղել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, տեղում ծանոթացել տուժածների վիճակին:

Ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերն ու հոգեբանական խորհրդատվության գծով ՀԱԲ հրահանգիչը:

Պարզվել է, որ Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» սահմանափակ պատասխանատվության ընկերության արագ սննդի կետի խոհանոցում տեղի է ունեցել ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---