Հայր և որդի Մնացականովների Բեռլինի ռեստորանում ազատ տեղ չի լինում

Հայր և որդի Մնացականովների Բեռլինի ռեստորանում ազատ տեղ չի լինում

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայտնի հայազգի ռեստորանատեր Արամ Մնացականովը, որդու՝ Միխայիլի հետ, ռեստորան է բացել արևմտյան Բեռլինի հեղինակավոր Շառլոտենբուրգ թաղամասում, որտեղ շատ դժվար է ազատ տեղ գտնել, և որն ամսական մոտ 120.000 եվրո է բերում:

Mine ռեստորանը հայր և որդին բացել են համատեղ՝ ներդնելով գրեթե 2,5 մլն եվրո և 1,5 տարի ծախսելով, գրում է incrussia.ru-ն:

Գերմանացիներին գերելու համար Մնացականովներն արևմտյան Բեռլինի նորաձև մթնոլորտում մատուցում են իտալական խոհանոցի սիրված ուտեստները:

Մնացականովները ձգտել են մթնոլորտ ստեղծել: Ավագ Մնացականովն անձամբ է ընտրել անձեռոցիկները, դանակներն ու սփռոցները, իսկ ձեռքի աշխատանքի սպասքը հատուկ պատվիրել են պետերբուրգյան «Բիսկվիտ» ստուդիայում: Ռեստարանում ամեն օր թարմ ծաղիկներ են դրվում, իսկ գինին մատուցվում է մուրանական ապակուց պատրաստված Zalta գավաթներով:

Արամ Մնացականովը հայտնի է իր ռեստորանային ցանցով Մոսկվայում և Պետերբուրգում, ինչպես նաև որպես խոհարարական շոուների հաղորդավար: Նա ռեստորանային բիզնեսում է 1999-ից, Probka Family խմբի սեփականատերն է, որի մեջ մտնում է 5 ռեստորան Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում: Հիմնականում հաստատությունները մասնագիտացած են իտալական խոհանոցի վրա:

«Ռեստորանային ծառայության հոր», ինչպես անվանում են Մնացականովին, 2 ռեստորան՝ Jerome-ը և Probka-ն Սանկտ Պետերբուրգի 2017-ի լավագույն 5 ռեստորաններից են ճանաչվել՝ զբաղեցնելով համապատասխանաբար 3-րդ և 5-րդ տեղերը: Probka-ն հաղթող է դարձել նաև «Կոնսյերժենրի ընտրությունը» անվանակարգում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---