Ֆաթիհ Աքինը Ցեղասպանության մասին ֆիլմի համար չի կարող Թուրքիա այցելել (վիդեո) 5 ապրիլի 2018 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինը հայտարարել է, որ չի կարող այցելել Թուրքիա Հայոց ցեղասպանության մասին պատմող The Cut ֆիլմի պատճառով: Այս մասին հայտնում է Ahval գործակալությունը՝ թուրքական Artı Gerçek կայքի վրա հղումով: Ռեժիսորը չի եղել Թուրքիայում արդեն երեք տարի՝ ֆիլմի պրեմիրերայից ի վեր: Ըստ նրա, դրա նկարահանումից հետո հասարակության շրջանում նա ընկալվում է որպես «ազգի թշնամի»: «Ես իսկապես տխուր եմ, որ Թուրքիան ապրում է ծանր ժամանակներ: Ատելությունը և ռասիզմը թունավորում են ամբողջ երկիրը: Այս երկուսն արմատներ են գցել երկրում շատ վաղուց: Ես թուրքական ծագում ունեցող գերմանացի եմ, և ինձ միշտ թվացել է, որ ես հնարավոր զոհ եմ», -ասել է «Մոռացման մեջ» (In The Fade) ֆիլմի համար Golden Globe-ի մրցանակի արժանացած ռեժիսորը: Նա տեղեկացրել է, որ աշխատում է հեռու մնալ Թուրքիայից, և այս պահին մտադրություն չունի այստեղ ֆիլմ նկարահանելու: «Եթե նույնիսկ ես նման մտադրություն ունենայի, հավանաբար կձերբակալվեի»,- ասել է նա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |